среда, 10 марта 2021 г.

Գրականություն/Կարդում ենք Չարենց(Վահագն, Դանթեական առասպել պոեմները։)/10.03.2021

Վահագն, Դանթեական առասպել պոեմները։

Գրառում արա «Կյանքը առասպելների գրկում» պայմանական թեմայով՝ հենվելով «Վահագն» պոեմի վրա։

Մեր ազգը իսկապես ավելի շատ սիրում է հույսը դնել ցանկացած “առասպելական” մի բանի վրա, քան թե գործել առանց ինչ-որ աստվածային ուժի Բացի դրանից բերեմ պատերազմի օրինակը, լիահույս լինելը վատ բան չէ, բայց կեղծ հույս ունենալը վերածում է լիահույս լինելը մի ահավոր բանի։ Եղել են շատ պատերազմներ երբ մեր ազգը իրենց հույսը դրել է աստվածային ուժի վրա, նույն ժամանակ լինելով ավելի թույլ, քան թշնամին և վերջի վերջո նրանք այդ ամենի մեղքը գցել են ուրիշների վրա իրենցը ընդունելու փոխարեն։

«Դանթեական առասպել» պոեմում պատերազմի պաթոսն ու դրա իրակա դեմքը։ Մարդու հոգեբանության կրած փոփոխությունը պատերազմի ճանապարհին։ Չարենցի կենսագրական տվյալներն այս պոեմում։ // Գրառում արա «Դանթեական առասպել» պոեմից ստացած տպավորություններիդ շուրջ։

Կարդալու ընթացքում կարելի է հասկանալ և զգալ թե ինչ զգացողությունների միջով էին անցնում զինվորները, թե ինչ էր կատարվում նրանց մտքում որը բավականին տարբերվող էր նրանից, թե ինչ էր կատարվում նրանց աչքերի դիմաց։ Պոեմի տեմպը սկզբում իսկապես դանդաղ է զգացվում, բայց կարդալիս հայտնվում է մի բեկումնային կետ, որի պատճառով տեմպը վերածվում է մի արագաշարժ և անկասելի կենդանու։ Գնալով զինվորները կորցնում են իրենց մարդկությունը և միևնույն ժամանակ ընկերներին։ Միակ բանը, որ նրանց կենդանի է պահում, այն փաստն է, որ նրանք պետք է շարունակեն ապրել, նույնիսկ առանց հոգու որը նրանք վաղուց կորցրել են պատերազմային վիճակի պատճառով, միևնույն է նրանց փտած մտածելակերպն հրամայում է նրանց շարունակել կռիվը։

Տեղեկություներ գտիր Ալիգիերի Դանթեի և նրա «Աստվածային կատակերգության» մասին։ Փորձիր գուշակել՝ ինչու է Չարեցն իր պոեմը կոչել «Դանթեական առասպել»։

Աստվածային կատակերգությունը համարվում է Դանթեի գրած մեծագույն գրականության կտորներից մեկը, և ոչ միայն Դանթեի կողմից գրված “մեծագույն” Աստվածային կատակերգությունը համարվում է նաև Իտալական բոլոր ժամանակների մեծագույն գրականություններից մեկը։ Գրվել է 1308-1320թ ընթացքում, բայց հրապարակվել է 1472թ
Նրա մահվանից մեկ տարի առաջ գործը վերջացրել է։ Չարենցը պոեմը կոչել է «Դանթեական առասպել», քանզի նա շատ ոգեշնչում է քաղել Դանթեի «Աստվածային կատակերգություն»-ից, Դանթեի գրականության մեջ շատ մանրամասնորեն նկարագրվում է դժողքն։


Комментариев нет:

Отправить комментарий