понедельник, 1 марта 2021 г.

Գրականություն/Տերյան, տրիոլետներ/01.03.2021

01.03.2021
Կարդում ենք Վահան Տերյան

Կարդա սիմվոլիզմի մասին, գտիր Տերյանի բանաստեղծություններում սիմվոլիզմի արտահայտությունները։

Մթնշաղ

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...

Կանչ
Այս իրիկնային
Կապույտ երկրում
Դու ես միշտ շրջում
Ու մեղմ երգում։
Ու կանչում ես միշտ
Անհայտ հեռվից,
Շշուկով անուշ
Կանչում ես ինձ։

Անանուն Սեր
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ...
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...

Կարդա տրիոլետի մասին։ Գտիր Տերյանի բանաստեղծություններում տրիոլետներ։
Երկու օրինակ/
Խոր են քո հուր աչքերը,
Հուրդ իմ հուրն է այրում,
Սիրտըս երգում է հրում,
Խոր են քո հուր աչքերը։
Հուր են քո սուր տեգերը,
Հուրդ վառված իմ հրում,
Խոր են քո հուր աչքերը,
Հուրըդ իմ հուրն է այրում։

Դիր քп կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ.
Օ, հրեղեն դու և ջինջ,
Դիր քո կնիքը սրտում իմ։
Քեզ իմ աղոթքն ու երդումը,
Քեզ պատարագ ամեն ինչ.
Դիր քո կնիքը սրտում իմ,
Նիշըդ անեղծ ու անջինջ...

Ինքդ փորձիր տրիոլետ «կառուցել» քո նախընտրած թեմայով։

1 Ամիսն փոփոխ, օրացույցը թարմ

2 Ձյուն է սկսել մեզ ժամանել օրեցոր

3 Քամին նույնպես ինչպես որ ձյունն

4 Պատում է մեզ իր սառցե հոգով

5 Սառած տանիքներ և ցրտահար հասարակություն

6 Ժամանակն է Գարնան,բայց Ձմռան շունչը կլանում է

7 Պատում է մեզ իր սառցե հոգով

8 Ձյուն է սկսել մեզ ժամանել օրեցոր

Ձայնագրիր Տերյանի տրիոլետներից 2-ը։

https://soundcloud.com/azat-karapetyan/sets/chcftgmjlk5s

Հովիվներն այնտեղ կրակ են արել                 Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ    

Սարերի վրա- օ, անո՜ւշ հեռու.                       Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում,

Ձայնում են անվերջ մթնում իրարու,             Որքան էլ գալիքն իջնի տրտում-

Հովիվներն այնտեղ կրակ են վառել։              Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ.

Ա՜խ, սիրտս թռավ աշխարհն այն հեռու,      Որքան էլ սրտիս տիրե խավար,

Ուր, հի՜ն, հիչում ես, բարբառ հայրենի,        Որպես նայվածքիդ հուրը ցայտուն,

Հովիվներն այնտեղ կրակ են արել                 Պիտի մնա միշտ ժպտուն ու վառ

Սարերում իմ բաց, անո՜ւշ հեռու…               Գարնան Թիֆլիսն իմ հեռու սրտում։


 

Комментариев нет:

Отправить комментарий