04.02.2020
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդա Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը։
Գտիր տողերը, որտեղ Թաթուլին նկարագրում։
“Թաթուլն անհաղթ, աննըկուն,
Զորք ու բաբան խորտակվել են,
Նըրա բերդը միշտ կանգուն։”
“— Հե՜յ, քաջ Թաթուլ, կանչեց Շահը”
“Աստված կըտրուկ անի
Թուրը իմ քաջ Թաթուլի։”
“— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել.
Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա.
Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել,
Չէր եղել կյանքում երբեք խաբեբա…”
Գտիր տողերը, որտեղ թմկա տիրուհուն է նկարագրում։
“Լըսում
է մատաղ Թըմկա տիրուհին․”
“Լըսո՞ւմ
ես դու, սիրուն տիկին,
Ա՛յ նազանի աննըման.
Նայի Շահի՜ն, իրեն զորքի՜ն,
Աշխարհքի տերն անսահման”
“Լըսում
է չքնաղ Թըմկա տիրուհին”
II
“Էն տեսակ կին,
Ես իմ հոգին,
Թե աշուղն էլ ունենար,
Առանց զենքի,
Առանց զորքի
Շահերի դեմ կըգնար։
Սիրո հընոց,
Կրակ ու բոց՝
Էնպես աչքեր թե ժըպտան,
Մարդու համար
Օրվա պես վառ
Գիշերները լույս կըտան։
Վարդի թերթեր՝
Էնպես շուրթեր
Թե հաղթություն քեզ մաղթեն,
Էլ քեզ ո՛չ Շահ,
Ո՛չ ահ ու մահ,
Ո՛չ զենք ու զորք կըհաղթեն։”
Բնութագրիր Նադիր Շահին. ներկայացրու նրա վատ և լավ կողմերը։ Վերաբերմունք արտահայտիր
նրա արարքի նկատմամբ։
Հասկանալով որ Շահը ֆիզիկապես չի կարողանա հաղթել Թաթուլին, նա այլ մեթոդներ օգտագործեց և հաջողության հասավ
Նադիր Շահը այլ մեթոդների միջոցով, այսինքն իր հմայքը և խաբեբայության հմտությամբ կարողացավ
մոլորեցնել բոլորին ՝ օգտագործելով Թմբկա տիրուհուն։ Նրա մոտ ստացվեց հասնել իր ուզածին և գրավել Թմբկա բերդը։
Գնահատիր
թմկա տիրուհու արարքը։ Տեսակետներդ գրառիր դավաճանության շուրջ ընդհանրապես (ում են
հավատարիմ լինում և ում են դավաճանում, հնարավո՞ր է զերծ մնալ դավաճանությունից, նա,
ում դավաճանում են, մեղքի բաժին ունի՞ կատարվածում և այլն)։
Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե ում ավելի շատ մեղադրել ՝ շահին, թե թագուհուն: Քանզի որպես թագուհի պետք է պատասխանատու
լինես, հեշտությամբ չխաբնվես և հմայվես ընկնելով փառքի հետեվից։ Նաև չեմ էլ կարող հասկանալ, թե ինչու
նա Թաթուլին բավարար չեր համարում։ Լինել դավաճանված կարելի է համարել երբևէ եղած
ամենավատ զգացողություններից մեկը ՝ խուսափելու համար, պետք է կարողանալ
խնամքով ընտրել մարդկանց շրջապատը որոնց հետ շփումը նշանակություն ունի:
Комментариев нет:
Отправить комментарий