пятница, 2 октября 2020 г.

Ակսել Բակունցի «Միրհավ»/ Առաջադրանքներ


Ինչ ես կարծում, ինչո՞ւ է հիշողության ձեւաչափով ներկայացնում պատմությունը։

Քանի որ պատմությունը սկսվում է այն ժամանակի կետում, որտեղ ամեն ինչ արդեն ավարտված է և Դիլան դային անհույս վերջին անգամ փակում է իր այգու դուռը, միակ ձևը դա նկարագրելու հիշողություններն են։   


Ինչի՞ համար է ամենաշատը ցավում Դիլան դային։

Դիլանի կյանքը պատմվածքում նկարագրվում է շատ հոռետեսորեն, մինչ այն պահը երբ հայտնվում է Սոնան։
Երբ գալիս է այն հատվածը, որտեղ նա մենակ է, պատմությունն ու նրա կյանքը սկսում են ավելի ու ավելի հոռետես դառնալ։ Դրա պատճառով կարծում եմ ցավը գալիս է մենակությունը չհաղթահարելուց։ Ավելի ճիշտ ասած, Սոնայի բացակայության պատճառով:
Այն մասը, որտեղ որսորդը կրակում է միրհավին, հաջորդ նախադասությունում Սոնայի մահվան մասին է: Այնպես որ, եթե մենք հաշվի չառնենք այն փաստը, որ Դիլանը չէր կարող հասնել ինչպես Սոնային, այնպես էլ Միրհավին, Բակունցը բառացիորեն ակնարկում է, որ Միրհավն ինքնին մեծ փոխաբերություն է Սոնային:

Ի՞նչ զգացմունքներով է փակում իր այգու դուռը ծերունի Դիլանը։

Քանզի Սոնան հեռացավ իր կյանքից, այն ամենը, ինչ նա անում էր նրա հետ միասին, հիշողություն դարձավ: Եվ տեղի ունեցած իրադարձությունների մասին հիշելու պատճառով Դիլանը դռնակը փակում էր շատ սառնասրտորեն, կարծես կորցրաց կյանքի իմաստը։

Կա՞ այս հիշողությունների մեջ լուսավոր կետ։
Բոլոր հատվածները որը նա անցկացնում է Սոնայի հետ տարբերվում են այն հատվածներից որտեղ նա մենակ է, դա կարելի է նույնիսկ նկատել հեղինակի գրելաձևում։

Գտիր պատմվածքում փոխաբերությունները։ Փորձիր բացատրել դրանք։
“Երիտասարդ էր այն ժամանակ, երակներում արյունը եռում էր իբրև թունդ գինի։”-Գործում էր առավելագույն հզորությամբ

“Միրհավի պես թռավ Սոնան” - բառացիորեն համեմատում է երկուսին, Սիրհավն այնպես թռավ որ Դիլանը չկարողացավ նրան հասնի նույնպես ինչպես որ Սոնային։ 



Պատմվածքում առանձնացրու գույն արտահայտող բառերը։ Ի՞նչ են տալիս այդ բառերը պատմվածքին։
Կապտավուն, կարմիր, դեղին, դեղնակարմիր,լաջվարդ,ոսկեդեղձուն։ Բառերը պատմվածքին ավելի շատ «մարդկություն» են տալիս, և զգացվում է այն ավելի իրատեսական և խորը։

Եթե նկարիչ լինեիր, ինչպե՞ս կնկարեիր. նկարիր կամ պատմիր այդ նկարիդ մասին։

Մեծամասնորեն կօգտագործեի
 գույներ դեղին ներկապնակից, քանզի շատ մեծ ուշադրություն է տրվում դեղնագույն իրերին և պատկերներին որոնք նկարագրվում են պատմվածքում։ Կնկարեյի ծեր Դիլանին նստած նրա երիտասարդ եսի կողքը որը շբվում է Սոնայի հետ։
Ուրվագծելու ժամանակ մի փոքր դող կտայի ձեռքիս ՝  Դիլանի ներսում գտնվող աշխարհը և զգացմունքները ցույց տալու համար։ 

Комментариев нет:

Отправить комментарий