суббота, 10 октября 2020 г.

Քաղաքագիտություն/Հոկտեմբերի 5-9

Առաջադրանք.

1. Բացատրե՛ք հետևյալ հասկացությունները՝


-իշխանություն

Իշխանությունն հնարավոր է բաժանել երկու մասի, չարիք պարունակող և բարի․ Իշխողից է կախված թե որ ճանապարհով կանցնի նրա ժողովուրդը (կամ ում որ նա կարավառում է) Իշխանություն ունենալով մարդը կարող է փոխել կարծիք, մարդկանց գործողությունները, կառավարել հասարակության առաջընթացի ձևը, կարճ ասած ունենալ օրինական կամ ոչ-օրինական ղեկավարման իրավունք (կախված է իհարկե ինչպիսի իշխելու տիպից, հնարավոր է որ ոչ միայն հասարակական/պետական իրավիճակ լինի)

-պետական իշխանություն

Պետական իշխանությունը իրականացվում է սահմանադրության և օրենքներին հետևելու միջոցով,դրա համար մեծամասնորեն իշխանության տիպը պետք է համարվի բարի, բայց իհարկե գոյություն ունի կոռուպցիա։

-ինքնիշխանություն

Ինքնիշխանությունը, նաև կոչվում է գերագույն իշխանություն, ցանկացած պետությունում ինքնիշխանությունը վերգրվում է այն անձանց/անձին ովքեր,որոնք ունեն առավելագույն ազդեցություն ուրիշ մարդկանց հանդեպ,որպեսզի փոփոխություն կատարեն օրենքների մեջ կամ ստեղծեն նոր օրենք։

2. Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է Հայաստանը ինքնիշխան պետություն: Արդոո՞ք բացարձակ է պետության  ինքնիշխանությունը: ներկայացրե՛ք ձեր կարծիքը /գրավոր-բլոգային աշխատանք/.

ՀՀ-ի կառավարման համակագի մեջ նշված է,որ
Հայաստանի հանրապետությունը համարվում է ինքնիշխան պետություն, նաև նշվում է, որ պետության իշխանությունը պատկանում է ժողովրդին
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
ՀՀ-ում ժողովուրդը ընտրում է ազգային ժողովի պատգամավորներին, որոնք իրենց հերթին ընտրում են վարչապետին և կատարում են ուրիշ նշանակումներ։

Այս կետը նաև կարող է ապացուցվել, եթե մենք հետ գնանք և տեսնենք թե ինչ կատարվեց 2018թ․ Թավշյա հեղափոխության ժամանակ։ Կարծում եմ, որ կատարյալ հասարակության հետ հնարավոր է ինքնիշխանություն, բայց այնպիսի հասարակության հետ, որը սխալ որոշումներ կկայացնի ինքնիշխանությունը կարող է վատ գաղափար լինել։ 

Комментариев нет:

Отправить комментарий