Սնունդի միջոցով մենք ընդունում
ենք մեր օրգանիզիմին
անհրաժեշտ 20 ամինաթթուները։
20-ից -
12-ը ընդունած սնունդից կարող
են ստանալ տարբեր
տիպի սպիտակուցներ։
8-ը կոչվում են անփոխարինելի
ամինաթթուներ, դրանք օրգանիզմը չի
կարող սինթեզել․ Միայն մենք կարող
ենք ստանալ դրանք
սնունդի միջոցով։
Սպիտակուցների
միջոցով մենք մեծանում ենք,
սպիտակուցների օգնությամբ «Կառուցվում» են մեր
մկանները, նայեվ մազերի ձևը։
Նրանք ձևավորում են մեր
աչքերը։Նրանց օգնությամբ զարկում է մեր
սիրտը և չի
կագնում, մեր մաշկի գույնը
կախված է սպիտակուցներից։
Բայց ամենից շատ հազար
հորմոններ,սպիտակուցների կառուցվածքներ նյարդային հաղորդիչները և
ֆերմենտները մեր մարմնի մեջ
Սպիտակուցներն
ազոտ պարունակող օրգանական նյութեր են
(կազմի 16%-ը ազոտ
է) և օրգանիզմի
աճի և ռեգեներացիայի
համար անհրաժեշտ բիոգեն ազոտի
անփոխարինելի աղբյուր։
Սպիտակուցները
օժտված են բազմաթիվ
կենսաբանական ֆունկցիաներով որոնք են- Ֆերմենտատիվ,
հորմոնային,փոխադրական,կծկողական,տեսողական և
այլն։ Սպիտակուցի գլխավոր ֆունկցիաներից մեկը
դա ճանաչելու ֆունկցիան
է։
Բոլոր սպիտակուցները (լուծվողներ և չլուծվողներ,
կենսաբանորեն ակտիվներ և թունավորներ),
անկախ իրենց բազմազանությունից և
գործառույթների տարբերությունից, բաղկացած են ամինաթթուներից,
որոնք քիմիական (պեպտիդային) կապերով
միացած գծային պոլիմերներ են:
Միևնույն
ամինաթթվային կազմով, սակայն ամինաթթվային
մնացորդների տարբեր հաջորդականությամբ 2 սպիտակուցներ
օժտված են տարբեր
քիմիական և կենսաբանական
հատկություններով:
Սպիտակուցներում
պոլիպեպտիդային շղթաները սովորաբար ունեն
պարուրաձև տարածական կառուցվածք: Պարույրի
առանձին գալարներն իրար միացած
են ջրածնային կապով:
Տարբերում են սպիտակուցի
մոլեկուլի առաջնային, երկրորդային, երրորդային և չորրորդային
կառուցվածքները:
Комментариев нет:
Отправить комментарий