среда, 15 мая 2019 г.

Արեգակնային համակարգի կառուցվածքը


Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվում է, Արեգակի մեջ է կենտրոնացած համակարգի զանգվածի գերակշռող մասը, մոտավորապես 99% Այն իր ձգողականությամբ պահում է մոլորակները և այլ մարմինները,որոնք գտնվում են Արեգակնային համակարգում։ Չորս ամենամեծ օբյեկտները՝ գազային հսկաները, զբաղեցնում են մնացած զանգվածի 99 %

Արեգակի շուրջը առաջացած մեծ օբյեկտներից շատերը շարժվում են գրեթե մեկ հարթությամբ, որը կոչվում է էկլիպտիկ հարթություն։ Ընդ որում, գիսաստղերը և Կոյպերի գոտու օբյեկտները սովորաբար օժտված են այդ հարթությունների նկատմամբ մեծ թեքության անկյուններով։

Բոլոր մոլորակների և այլ օբյեկտների մեծամասնությունը շարժվում է Արեգակի շուրջը Արեգակի շարժման մի ուղղությամբ (եթե դիտելու լինենք Արեգակի հյուսիսային բևեռից, ապա՝ ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ)։ Կան բացառություններ, օրինակ՝ Գալեա գիսաստղը։ Ամենամեծ անկյունային արագությամբ օժտված է Մերկուրին, որը հասցնում է Արեգակի շուրջը կատարել մեկ ամբողջ պտույտ 88 երկրային օրվա ընթացքում։ Իսկ ամենահեռու գտնվող մոլորակի՝ Նեպտունի պտտման պարբերությունը կազմում է 165 երկրային տարի։

Մոլորակների մեծ մասը պտտվում է իր առանցքի շուրջը՝ Արեգակի շուրջ պտտվելուն զուգահեռ։ Բացառություններ են կազմում Վեներան և Ուրանը, ընդ որում, Ուրանը պտտվում է գրեթե «կողքի վրա պառկած» (առանցքի թեքությունը գրեթե կազմում է 90°)։ Այս պտույտի ցուցադրության համար օգտագործում են հատուկ սարք՝ թելուրիում ։

Արեգակնային համակարգի շատ մոդելներ պայմանականորեն ցույց են տալիս մոլորակների ուղեծրերը հավասար ժամանակամիջոցների ընթացքում, սակայն, իրականում, փոքր բացառությամբ, որքան հեռու է մոլորակը կամ բևեռը Արեգակից, այնքան մեծ է այդ մոլորակի և նախորդ մոլորակի ուղեծրերի միջև հեռավորությունը։ Օրինակ՝ Վեներան գտնվում է Արեգակից մոտ 0.33 ա.մ. ավելի հեռու, քան Մերկուրին, այն դեպքում, երբ Սատուրնը գտնվում է 4.3 ա.մ. ավելի հեռու, քան Յուպիտերը, իսկ Նեպտունը 10.5 ա.մ. ավելի հեռու, քան Ուրանը։ Արվել են փորձեր ուղեծրերի միջև հեռավորությունների որոշման և մոդելավորման համար (Տիցիուս-Բոդեի օրենք), սակայն ոչ մի տեսություն համաշխարհային լայն ճանաչման չի հասել։

Օբյեկտների ուղեծրերը Արեգակի շուրջը նկարագրվում են Կեպլերի օրենքներով։ Այդ օրենքների համաձայն՝ յուրաքանչյուր օբյեկտ շարժվում է էլիպտիկ ուղեծրով, որի կիզակետերից մեկում գտնվում է Արեգակը։ Արեգակին ավելի մոտ գտնվող օբյեկտների (մեծ կիսաառանցքի փոքր չափսեր ունեցողների) համար մեծ է պտտման անկյունային արագությունը, այդ իսկ պատճառով, կարճ է պտտման պարբերությունը (տարի)։ Էլիպտիկ ուղեծրի վրա օբյեկտի հեռավորությունը Արեգակից փոխվում է տարվա ընթացքում։ Ուղեծրի վրա Արեգակին ամենամոտ կետը անվանում են պերիգելիա, իսկ ամենահեռացվածը՝ աֆելիա։ Յուրաքանչյուր օբյեկտ շարժվում է արագ իր պերիգալիայում, իսկ դանդաղ՝ իր աֆելիայում։ Մոլորակների ուղեծրերը մոտ են շրջանագծին, սակայն բազմաթիվ գիսաստղեր, աստերոիդներ և Կոյպերի գոտու օբյեկտներ ունեն լավ ձգված էլիպտիկ ուղեծրեր։

Արեգակնային համակարգի մոլորակներից շատերը ունեն սեփական համակարգեր։ Շատերը շրջապատված են արբանյակներով (արբանյակներից մի քանիսը նույնսիկ գերազանցում են իրենց չափերով անգամ Մերկուրիին)։ Մեծ արբանյակներից շատերը գտնվում են միաժամանակյա շարժման մեջ. նրանց մի կողմը միշտ ուղղված է դեպի մոլորակը։ Չորս խոշորագույն մոլորակները՝ գազային հսկաները, օժտված են նաև օղակներով, փոքր մասնիկների բարակ շերտով, որոնք պտտվում են իրար շատ մոտ ուղեծրերով։

Комментариев нет:

Отправить комментарий