·
Դեվիդ
Նատանը-Հոգեբուժ և ֆարմոկոլոգ, նա նվիրել է իր կյանքը թմրանյութերի
ուսումնասիրության վրա։
Ասում
է,որ Ալկոհոլը ավելի վտանգավոր է, քան թմրանյութերը(հերոինը, կոկաինը և այլն)
·
Գլխավոր պատճառներից մեկը այն է, որ ալկոհոլը
հասանելի է, հիմնականում օրինական և էժան: Հենց այդ պատճառով այն ավելի շատ են
օգտագործում մարդիկ, ինչի արդյունքում ազդեցությունը (օգտագործման ծավալի և
ազդեցության համամասնության պարագայում) թերագնահատվում է:
·
Ամերիկյան վիճակագրության ինստիտուտի
տվյալով, 18-ից բարձր անձանց շրջանում 87 տոկոսը օգտագործում է ալկոհոլ, 71 տոկոսը
այն օգտագործել է ընթացիկ տարում, 56 տոկոսը վերջին ամսվա ընթացքում:
Ինչպես է
ալկոհոլը ազդում մարդու օրգանիզմի վրա
Խմած ալկոհոլի
մոտ 20 տոկոսը ներծծում է ստամոքսը, մնացյալ 80 տոկոսը գնում է բարակ աղիներ,
այնուհետև անցնում է արյուն ու շրջապտույտ կատարում ամբողջ օրգանիզմով: Այն ինչ չի
մարսում ստամոքսը ու օրգանիզմից չի հեռանում բարակ աղիների միջոցով սկսում է
«մշակել» լյարդը: Հենց այդ պատճառով էլ լյարդը ամենից շատ վնասն է կրում և առաջին
հարվածը ստանում:
ԼՅԱՐԴ
1.
Ալկոհոլը օրգանիզմից դուրս բերելու գործում լյարդը ամենամեծ
դերակատարությունն ունի ու այդ ընթացքում չի բացառվում, որ վնասվեն լյարդի
բջիջները, ինչի արդյունքում էլ առաջանում են բորբոքումներն ու հետագա
բարդություններ
2.
Ալկոհոլում պարունակվող տոկսինները հաճախ վնասում են աղիները, ինչի
հետևանքով արդեն աղիներից բակտերիաները տեղափոխվում են լյարդ ու սկսվում է
բորբոքային պրոցես
ՈՒՂԵՂ
Խոսելու դժվարություն, հավասարակշռությունը
պահելու խնդիրներ, հիշողության կորուստ: Սրանք բոլորը արբեցման նշաններ են:
Արբեցման արդյունքում դանդաղում են ուղեղի ռեֆլեկտորները, թուլանում է մարդու
ռեակցիան:
Սա նեյրոմեդիատորների աշխատանքի շեղում
է, երբ ուղեղը համապատասխան իմպուլսներ չի կարողանում ուղարկել մկաններին:
Պարբերական ու չափից շատ ալկոհոլ օգտագործելու դեպքում նեյրոմեդիատորները հետզհետե
թուլանում են, կորցնում են իրենց իմպուլսներ ուղարկելու արագությունը և
արդյունքում դուք կարծես անընդհատ արբած լինեք: հնարավոր են հիշողության երկարաժամկետ
ու կայծակնային կորուստներ, ուղեղի աշխատանքի արդյունավետության անկում և
ռեակցիայի թուլացում:
Комментариев нет:
Отправить комментарий