вторник, 5 февраля 2019 г.

02.05.2019 - Գրակ



 Գրականություն
1.    Տեղեկություններ գտիր Փարվանա լճի, փարվան կոչվող թիթեռների և այդ տարածաշրջանի կամ լեգենդի մասին։
2.   Գնահատիր աղջկա նկատառումը՝
«— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…»

Այս տողերով նա ուզում էր ասել,որ ինչ էլ այդ տղամարդկանցից մեկը անի, նա միայն ուժի համար չի կարող սիրահարվել նրան։Նույնիսկ եթե կարողանար ամենա ուժեղ զինվորին սպանել, նա միևնույնն է չեր սիրահարվի միայն ուժի համար։ Նույն բանն է ոնց-որ մարդուն սիրել միայն տեսքի համար և չգնահատել նրա ներքին գեղեցկությունը։
3.   Քո կարծիքով ի՞նչ էր ուզում արքայադուստրը և ինչո՞ւ նրան չհասկացան կտրիճները (գրավոր շարադրանք՝ 50-70բառ)։
Ուզում էր իրական սեր, չեր ուզում իր ամուսինը լիներ միայն ինչ-որ կտրիճ․ Ուզում էր,որ նա սիրեր ոչ միայն խիզախ լինելու համար մարդուն․ Ուզում էր այնպիսի ամուսին, որին նա կկարողանա սիրի նաև նրա ներքին գեղեցկության համար։ Բացի դրանից նա ուզում էր,որ նրան նույնպես ոչ-միայն սիրեին նրա թագուհի լինելու համար, կարճ ասած ուզում էր իրական սեր։ Ճիշտն ասած այս լեգենդը նման էր դիսնեյի «Խիզախ» մուլտֆիլմին։

Գտիր փոխաբերությունները, փորձիր բացատրել՝ ինչ են դրանք տալիս ստեղծագործությանը։

Ածանցավոր բայերսոսկածանցներ, դրանց փոփոխումը 2-րդ հիմքում։
Սոսկածանցներ՝ ան, են, ն, չ։
Պարզելու համար սոսկածանցավոր են, թե՝ ոչ, համեմատում ենք անորոշն ու անցյալ կատարյալը։ Անցյալ կատարյալում ն, չ սոսկածանցներն ընկնում են, ան, են սոսկածանցները վերածվում են աց-ի, եց-ի։ Եթե չեն փոփոխվում, ուրեմն սոսկածանց չեն։ Դիտարկենք ստորև բերվող բայերը։ Կարմիր ներկված են սոսկածանց կարծվողները։
Ի՞նչ անել (անորոշ)մտնել, թռչել, հագնել, գտնել, կառչել, հայտնել բարձրանալ, մոտենալ։
Ի՞նչ արեցի (անցյալ) -մտա, թռա, հագա, գտա, կառչեցի, հայտնեցի, բարձրացա, մոտեցա։
Երևում է, որ կառչել և հայտնել բայերի չ-ն և ն-ն չեն փոխվել, ուրեմն՝ ածանց չէին։




Комментариев нет:

Отправить комментарий