четверг, 27 сентября 2018 г.

Գրականություն «Սասունցի Դավիթ» համահավաք բնագրի 1-ին ճյուղի քննարկում.



·        Գտիր տեքստից համապատասխան հատվածները և պատասխանիր հարցերին.
1.    Երբ Բաղդադի խալիֆը ուզում էր կնության առնել Ծովինարին, Գագիկ թագավորի պալատում վեճ սկսվեց։ Մի մասը համաձայն էր, որ Ծովինարը դառնա կռապաշտ (կուռքեր պաշտող) թագավորի կինը, որովհետև Հայաստանն այդպես չէր ավիրվի, իսկ մյուս մասը դեմ էր, որովհետև համաձայն չէր այդպես զիջման գնալ թշնամի թագավորին։ Ո՞ւմ որշումը վճռական դարձավ։
Պալատականների միջև վեճ էր ծագել։ Որոշները առաջարկում էին Ծովինարին կնության տալ խալիիֆն, իսկ մյուսները առաջարկում էին մինչև վերջ պատերազմել։ Բայց Ծովինարը ինքնազոհության գնալով հանուն Հայաստանի, ամուսնացավ խալիֆի հետ, այն պայմանով, որ խալիֆը առաջին մեկ տարվա ընթացքում պետք է չմոտենար։
2.   Բաղդադի խալիֆը ընդունում է, որ Ծովինարի ունեցած երեխաները նաև իր երեխաներն են։ Ինչպե՞ս պատահեց, որ որոշեց սպանել եղբայրներին։
3.   Սանասարն ու Բաղդասարը փախան Խալիֆի երկրից, բայց ոչ մի երկրում նրանց չէին ընդունում, ապրելու տեղ չէին տալիս։ Ինչո՞ւ։
4.   Ի վերջո, Թևաթորոս անունով թագավորը ընդունում է տղաներին իր երկրում՝ ծառայության։ Բայց մի օր նա էլ է հրաժարվում երբայրներին ապաստան տալուց։ Ինչպե՞ս է դա լինում։
5.    Որտեղի՞ց են ձեռք բերվում Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին ու Խաչ Պատերազմին։
6.   Ի՞նչ փորձության է ենթարկում ձին Սանասարին։
7.    Ինչպե՞ս է պատահում, որ մի անգամ Բաղդասարը սուր է ճոճում եղբոր դեմ։
8.   Ի՞նչ փորձություն են անցնում Սանասարն ու Բաղդասարը՝ իրենց հարսնացուներին գտնելու համար։
·        Ընտրիր մի հատված, ձայնագրիր։ Գրավոր ( բլոգումդ) մեկնաբանիր ընտրությունդ։

1 комментарий: