вторник, 23 мая 2017 г.

Մայիս 2017:Մայրենի։


1.

Մի նեղացրեք ինձ,որովհետև աշխարհում կպակասի․․․ Եթե դուք ինձ նեղացնեք․․․ Ով գիտի ,ինչ կամ որ կամ ով կդառնամ ես հետո։ Կարող ես պատկերնել, որ ես դառնամ ջեբկիր և վրեժ լուծեմ քեզնից, կարող ես պատկերացնել, որ ես կդարնամ քո ՛՛հայրը՛՛։ Պատկերացրա, որ քեզնից վրեժ լուծեմ երբ,որ միլլիոներ լինեմ։ Պատկերացրա ինչպես դու կտանջվես։ Ես շատ դաժան կլինեմ, քո հանդեպ․․․ այո-այո։ Դու կմահանաս մտածելով, թե ինչ սխալես գործել։



1.

Դու այդպես քեզ կարող ես այդ պահին վատ գործերի մեջ ՛՛մտցնել՛՛ Այսինքն ըներներիցտ ազատվել, խնդրիները քեզ կսկսեն հետևել։ Օրինակ, եթե դուք միլլիոնատեր եք, ու ինչ-որ հայտնի գողեր իմանում են դրա մասին։ Նրանք քեզ հանգիստ կարող են վնասել։ Ավելի լավ է դրա մասին ոչ մեկին չհայտնել, և քեզ ոչ մի խնդիր չի հետևի։



2.

Երբ,որ հեղինակը ասում է,որ վագոնը կապ․․․ ես համաձայն չեմ դրա հետ։ Որովհետև,եթե դու այս դարում գնաս ինչ-որ մեկից հարցնես․․․ Դու ուզում ես լինել մուրացկան թե միլլիոնատեր։ Նա իհարկե կպատասխանի միլլիոնատեր։ Վագոնները դա նույն կյանքի տեսակներն են, Օրինակ փափուկ նստարանը դա հարուստ և ճոխ կյանքն է իսկ չորը մուրացկան։



3.

Դուրս չթրենլ այդ գնացքից․․․



1.

Արդեն որերորդ անգամ ես իմ թերթիկները ժառանգում են սիրունությանը, որպեսզի մարդիկ հիանան ինձնով։ Ես գալիս եմ, որպեսզի ամեն ինչ ժառանգեմ, բայց մենակ դու ես ինձնով հիանում։



Մի անգամ Բուդդան նստել էր իր աշակերտների հետ, երբ նրան մի մարդ մոտեցավ:
-
Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
-
Այո՛, Աստված գոյություն ունի,- պատասխանեց Բուդդան:
Նախաճաշից հետո մի ուրիշ մարդ էլ հայտնվեց:
-
Աստված գոյություն ունի˚,- հարցրեց նա:
-
Ո´չ, Աստված գոյություն չունի,- պատասխանեց Բուդդան:
Օրվա վերջում մի երրորդ մարդ Բուդդային նույն հարցը տվեց, և նրա պատասխանն այսպիսին էր.
-
Դու ինքդ պիտի քեզ համար որոշես:
-
Ուսուցի´չ, բայց դա անմտություն է,- ասաց աշակերտներից մեկը,- դու ինչպե՞ս կարող ես երեք տարբեր պատասխան տալ միևնույն հարցին:
-
Որովհետև նրանք տարբեր մարդիկ էին,- պատասխանեց Պայծառատեսը,- և ամեն մարդ հասնում է Աստծուն իր սեփական ճանապարհով, ոմանք` համոզվածությամբ, ոմանք`մերժմամբ, ոմանք էլ` երկմտանքով:



Բուդդան ինկատի ունի,որ մարդիկ բաժանվում են երեք տիպի։Իմ հասկանալով նա նույն հարցին պատասխանեց տարբեր ձև տարբեր մարդկանց։ Բուդդան գիտեր,որ առաջին ՛՛հարցնողը՛՛ հավատում է Աստծուն և այնպես պատասխանեց որպես հարցնողին պետք էր։



Մի  անգամ՝ առավոտյան,  աշակերտն ու ուսուցիչը   գնում էին դաշտով:  Աշակերտը հարցրեց, թե ինչ սննդակարգ է  հարկավոր  մաքրության հասնելու համար:  Չնայած ուսուցիչը միշտ ասում էր, որ  ամեն սնունդ  սուրբ է,  աշակերտը  դրան  չէր հավատում:

- Պիտի լինի մի հատուկ  ուտելիք, որ մեզ մոտեցնում է Աստծուն,- ասում էր աշակերտը:   

- Լավ,  գուցե դու ճիշտ ես:  Օրինակ՝ 

ահա այն սնկերը,- ասաց  ուսուցիչը:

Աշակերտը  հուզվեց՝  մտածելով, որ սնկերը  պիտի  իրեն տան  մաքրություն և պայծառացում: Բայց երբ  կռացավ,  որ մեկը պոկի,  սարսափած բղավեց.

- Սրանք թունավոր են: Եթե  ես սրանցից  մեկն անգամ ուտեմ,  անմիջապես  կմեռնեմ:

- Այդ դեպքում  ես ուրիշ ուտելիք չգիտեմ, որ քեզ  այդքան արագ  տանի Աստծո մոտ,- պատասխանեց ուսուցիչը:



Աշակերտը շուտ ուզում էր ՛՛Վերջացնել՛՛ ուսուցչի հետ։ Ուսուցիչը ուզում էր արագ ՛՛գնալ՛՛ Աստծու մոտ։ Աշակերտը մտածելով,որ սունկը իրեն կտա մաքրություն և պայծառացում ուզում է պոկի բայց ուսուցիչը ասում է, որ դա ուտի նա շուտ կմահանա։ Այսինքն պետք չէ շտապել հետևություններով։



                                        



Գերմանացի փիլիսոփա Շոպենհաուերը  քայլում էր Դրեզդենի  փողոցներով՝ փնտրելով  իրեն հուզող հարցերի  պատասխանըԱնցնելով  lհրապարակով՝  նա որոշում է մի քիչ նստել  և նայել ծաղիկներինԱյդ տարածքի բնակիչներից մեկը հետևում էր փիլիսոփայի  տարօրինակ պահվածքին և ոստիկան է կանչում: Մի քանի րոպե անց սպան մոտենում է  Շոպենհաուերին:

- Ո՞վ ես դու,- կոպտորեն հարցնում է նա:

Շոպենհաուերը ոտքից գլուխ չափում է ոստիկանին և ասում.

- Եթե Դուք կարողանաք օգնել ինձ՝ գտնելու այդ հարցի պատասխանը,  ես հավետ շնորհակալ կլինեմ  Ձեզ:



Բոլոր մարդիկ էլ մինչև կյանքի վերջ չեն կարող հասկանալ, թե նրանք ովքեր են։Դրա ապացույցն էլ այս տեքստն է։Նույնիսկ,որ մեծն փիլիսոփան չգիտի,թե ով է նա։ Համաձայն եմ այս տեքստի հետ, որովհետև դու չգիտես մի քանի տարուց ով կդարնաս։



Եվան զբոսնում էր  Եդեմական  այգում, երբ հանդիպեց օձին:

- Կե՛ր այս խնձորը,- ասաց օձը:

Եվան, Աստծուց դաս առած, հրաժարվեց:

- Կե´ր այս խնձորը,- պնդեց օձը,- և  դու կդառնաս ավելի գեղեցիկ  քո ամուսնու համար:

- Դա ինձ պետք չէ,- պատասխանեց Եվան,- նա, բացի ինձանից, ուրիշ մեկին չունի:

- Իհարկե  ունի,- ծիծաղեց    օձը:

Քանի որ  Եվան չհավատաց, օձը  տարավ նրան  բլրի գագաթը,  ուր մի ջրհոր կար:

- Նա  այնտեղ՝  ներքևում է,  հենց այդտեղ է  թաքցրել նրան Ադամը,- ասաց օձը:

Եվան   ներքև  նայեց  և ջրի մեջ  տեսավ գեղեցիկ կնոջ արտացոլանքը:  Ապա նա կերավ  օձի  առաջարկած խնձորը:



Այստեղ պատմում է, կնոջ բնավորությունների մասին,որ նա շատ ինքնասեր է․․․ և ամբողջ աշխարհում պետք է լինի մենակ լինի։ 





Չար մարդը մահից հետո դժոխքի դռների մոտ հանդիպում է հրեշտակին: Հրեշտակն ասում է նրան.

- Քո կյանքոի մի լավ արարքը բավական կլիներ, և դա քեզ կօգնի. լա´վ մտածիր:

Մարդը հիշում է, որ մի անգամ, երբ ինքն անցնում էր անտառով, իր ճանապարհին մի սարդ է տեսել և շրջանցել նրան այնպես, որ չտրորի: Հրեշտակը ժպտում է, և երկնքից իջնում է մի սարդոստայն՝ մարդուն դրախտ բարձրացնելու: Դատապարտվածների մեջ սարդոստայնին մոտ կանգնածները սկսում են բարձրանալ նրա վրա: Բայց սա տեսնելով՝ մարդն սկսում է ցած քաշել նրանց՝ վախենալով, որ սարդոստայնը կկտրվի: Եվ այդ պահին ոստայնն իսկապես կտրվում է, ու մարդը կրկին հայտնվում է դժոխքում:

- Ի՜նչ ափսոս էր,- լսում է մարդը հրեշտակի ձայնը,- քեզ համար ունեցած անհանգստությունդ չարի վերածեց միակ լավ արարքը, որ երբևէ արել էիր։



Ինձ թվում է, որ նա իննկատի ունի, որ չար մարդը չի կարող դառնալ բարի․․․



Ուսուցիչն ու իր աշակերտն անցնում են Սաուդյան Արաբիայի անապատով: Ուսուցիչը իրենց ճամփորդության ամեն պահը օգտագործում է, որ

հավատ ուսուցանի նորեկին:
-
Հավատա' Աստծուն, - ասում է նա: - Աստված երբեք չի լքում իր զավակներին:
Երեկոյան ճամբարում ուսուցիչը խնդրում է, որ աշակերտը ձիերը կապի մոտակա քարից: Աշակերտը մոտենում է քարին ու հիշում, թե ինչ է ասել իրեն ուսուցիչը:
-
Հավանաբար ստուգում է ինձ, - մտածում է նա: - Ես պետք է Աստծո հոգածությանը թողնեմ ձիերին:

Նա ձիերին թողնում է առանց կապելու: Առավոտյան աշակերտը տեսնում է, որ ձիերը անհետացել են: Բողոքական կեցվածքով վերադառնում է ուսուցչի մոտ:
-
Դուք ոչինչ չգիտեք Աստծո մասին, - բացականչում է նա: - Ես ձիերին թողեցի Նրա հոգածությանը, և այժմ կենդանիները կորել են:
-
Աստված կամենում էր հոգալ ձիերի մասին, - ասաց ուսուցիչը, - բայց որպեսզի նրանց կապեր, հարկավոր էին քո ձեռքերը:







Մեկ-մեկ մենք չնկատելով աստծո շնորհները՝ դժգոհում ենք, թե մենք անբախտ ենք, և նա մեր վրա թքած ունի, բայց հարկավոր է հասկանալ, որ աստված չպետք է ամեն ինչ մեր փոխարեն անի, այլ նա ուղղակի հիմք է դնում, որը մեզ կդրդի դեպի ճիշտը:



Նա ինկատի ունի,որ ամեն ինչին չի կարող Աստված հետևել։ Մարդիկ մտածում են,որ Աստված ամեն ինչին հետևում է, և նրանք մտածում են,որ կարելի է ոչ մի բան չանել․․․ Մտածում են, որ նրանց տեղը ամեն ինչ Աստված կանի ։



Ուսուցիչն ասում է.
-
Ճիշտ է, որ ամեն ինչ արժեք ունի, բայց արժեքը միշտ հարաբերական է: Երբ մենք հետևում ենք մեր երազանքներին, ուրիշների վրա դժբախտի ու անհաջողակի տպավորություն ենք թողնում: Բայց կարևոր չէ, թե ուրիշներն ինչ են մտածում: Կարևորը մեր սրտում եղած ուրախությունն է:

Այստեղ նա ասում է,որ եթե ինչ-որ բանի ձգտում ես, ձգտի մինջև վերջ։ Նաև ասում է,որ ուրիշների կարծիքը մի լսիր, ձգտիր մինջև վերջ։



 Գիտաֆանտաստիկ մի պատվածքում նկարագրվում է մի հասարակություն, որտեղ համարյա բոլորը ծնվում են պատրաստի ինչ-որ մի գործունեություն իրականացնելու համար՝ տեխնիկներ, մեխանիկներ կամ ինժեներներ: Միայն մի փոքր մասն է անընդունակ ծնվում. նրանց ուղարկում են հոգեբուժարան, որովհետև հենց հոգեկան հիվանդներն են անընդունակ հասարակությանը օգտակար լինելու: Հոգեկան հիվանդներից մեկը ըմբոստացավ: Հոգեբուժարանում գրադարան կար, ուր այցելելով՝ նա փորձում էր իմանալ ամեն ինչ արվեստի ու գիտության վերաբերյալ: Երբ նա զգաց, որ բավական բան գիտի, որոշեց փախչել հոգեբուժարանից, բայց նրան բռնեցին և հանձնեցին քաղաքից դուրս գտնվող գիտահետազոտական մի կենտրոն:

Ինձ թվում է (կատակում եմ, ինձ չի թվում, ինձ հինգ անգամ բացատրել են այս պատմվածքը,որ հասկանամ) նա ի նկատի ունի,որ մարդը եթե ինչ-որ բան գիտի, նրան ազատ չեն թողնի։ Այսինքն՝ կարող ես անպիտան և ազատ մնալ, կամ ինչ-որ բան իմանաս, բայց ազատությունից զրկված լինես, դու պետք է ընտրես։


Комментариев нет:

Отправить комментарий