вторник, 4 апреля 2017 г.

Մրսած Պաղպաղակը


Պաղպաղակ է լինում, այդ պաղպաղակը շատ է մրսում իր սառնությունից։ Նա ուզում էր մի քիչ հալչել, որովհետև դրսում ձմեռ էր, իսկ ձմռանը շատ ցուրտ է, նաև չմոռանանք նրա սառնությունը։ Երբ նա տեսավ մի բաճկոն, արագ առանց մտածելու գնաց և մտավ մի գրպանի մեջ։ Նա չգիտեր,որ բաճկոնը իր նման խոսում էր։ Երբ նա քնեց, բաճկոնը հավաքեց հանրաճանաչ Nyan Cat-ի ուժերը։ Բաճկոնը բարձրացավ վերև և իր հետևից ծիածան բաց թողնելով սկսեց թռչել օդերով։ Երբ պաղպաղակը արթնացավ իր քնից, նա տեսավ, որ  օդում է։ Իսկ օդում ճնշումը շատ բարձրացավ և տաքանալու փոխարեն պաղպաղակը հալվեց, իսկ բաճկոնը ծանրացավ և իր ուժերը էլ չէին գործում։ Նա ընկավ գետնին և իր տերը եկավ և վերցրեց նրան, և տարավ, որ իր մայրիկը լվանա։

Комментариев нет:

Отправить комментарий