понедельник, 27 февраля 2017 г.

Մայրենի Փետրվար


ամենահուզիչ բանաստեղծությունները

ամենապայծառ բանաստեղծությունները
http://www.armenianhouse.org/teryan/poems-am/dream.html#67
Այստեղ նա ամեն ինչ շատ հեշտ է պատկերացնում, և շատ պայծառ, ոնց-որ թե ոչ մի  վատ բանի մասին չմտածի, բայց մյուս բանաստեղծություններում, կարելի է ասել ինչ-որ ավելի մռայլ է․․․․․․․․․․


ամենաձանձրալի բանաստեղծությունները
http://www.armenianhouse.org/teryan/poems-am/dream.html#75
Իմ համար այս բանաստեղծություննը մի քիչ անիմաստ էր: ՄԻ ՀԱՐՑՐԵՔ, ԹԵ ԻՆՉՈՒ։ Արդեն պարզ է նա համարյա իր բոլոր բանաստեղծություններում գոնե իմաստ է լինում , պատմում է թե ինչու է այդպես։ Իսկ այստեղ նա շատ անիմաստ է խոսում, ոչ թե ինչ-որ մի բանի մասին է պատմում։

ամենաթեթև բանաստեղծությունները


Այստեղ նա ոնց-որ ինքն իր հետ է խոսում, այսինքն ՛՛Անիմաստ՛՛ է խոսում։ Նա ընդանրապես ոչ մի բանին ուշադրություն չի դարձնում։ Նրան իբրև, թե ամեն ինչը միևնույն է։

ամենամռայլ բանաստեղծությունները



Այստեղ նա այնպես է պատմում իր գերեզմանի մասին, ոնց-որ թե կյանքից հոգնած լինի, նա ասում է, որ պետք չե որ ոչ ոք իր գերեզմանին մոտենա, նա չի ուզում որ, իր վրա ինչ-որ մեկը ուշադրություն դարձնի , ոնց որ թե նա ասի ՛՛գնացեք թողեք հանգիստ մահանամ՛՛

ամենաքնքուշ բանաստեղծությունները
http://www.armenianhouse.org/teryan/poems-am/dream.html#12
Այստեղ նա շատ քնքուշ է նկարագրում մթնշաղը, նա նաև անվանում է մթնշաղին անվանում է "քնքուշ", չգիտեմ ինչու նա այդքան գեղեցիկ է նկարագրում մթնշաղը, ոնց-որ թե նա ամեն օր գնում է և սկսում է ՛՛հետևել աստղերին՛՛

ամենալացկան բանաստեղծությունը


Նա պատմում է աշնան մասին, որը անձրևներով մերկացնում և փչացնում է անտառը։ Եվ բնության այդ տեսարանը նրան դրդել է գրել այս բանաստեղծությունը։



ամենախաղաղ բանաստեղծությունը


Այստեղ․․․ այսպես ասած նա շատ հպարտ է իր երկրով, (քաղաքով)։Սկսում է գովալ Շիրակի մարզեր ասելով, թե ինչպեսզի վառ են Շիրակի աստղերը։ Սկսում է խոսալ, թե ինպեսզի գեղեցիկ են դաշտերը գիշերվա ժամանակին։

ամենա երազկոտ բանաստեղծությունները


Նա այստեղ կարելի է ասել խորհրդակցում է աստղերի հետ, երևի դա նրա երազն է։ Մտածում է իր սիրո մասին, և չի կարողանում մոռանալ, դրա համարել խոսում է աստղերի հետ։

ամենա կրակոտ բանաստեղծությունները
http://www.armenianhouse.org/teryan/poems-am/dream.html#17
Ինձ թվում է, այս բանաստեղծությունում ամենա կրակոտ էմոցին է նրա մոտ: Դրա համարել ես այս բանաստեղծությունը ընտրեցի: Երբ ես կարդում եմ այս բանաստեղծություննը, չգիտեմ ինչու այսպես ասած գոռոզ եմ կարդում կամ ոնց որ թե ուզենամ ամեն ինչը մոռանամ բայց չստացվի։

անենա անհույս բանաստեղծությունները
http://www.armenianhouse.org/teryan/poems-am/dream.html#1
Այստեղ նա աշխարհը ներկայացնում է շատ մռայլ: Այ նույնպես նա այս բանաստեղծության մեջ սկսում է կյանքի և մահվան մասին խոսալ։ Վերջին տնում նա ասում է․․․ ՛՛ Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն...՛՛ Ինձ թվում է նա ուզում է կյանքից հեռանալ, բայց առանց ինչ-որ ցավերի հեռանալ․․․․․

Ծով բարություն, շընորհք ու սեր

Մեր աշխարհում պետք է բարություն տիրի, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան իրար սիրել։ Բայց պետք չէ, որ սերը տիրի աշխարում, թե չէ մարդկանց շընորհքը կկորչի, մարդիկ կսկսեն գժվել։ Ծովի բարությունը կընկնի մարդկանց "գլխին" ։ Սերը,շընորհքը և սիրո ուժերը կկորչեն ։ Կարելի է ասել, մեր աշխարհին կտիրի ոչ թե բարությունը, այլ "չար ուժերը "։ Մարդիկ շատ վատ կսկսեն վերաբերվել բնությանը, բարությունը կկորչի և էլ հետ չի վերադառնա։ Բայց լավ է, որ մարդիկ հասկանում են այս կյանքի իմաստը և չեն խախտում բարության "Օրենքները"։ Մարդը պետք է կարողանա վայելել կյանքը, կյանքի իմաստը պետք է իմանա, թե ինչ կկատարվի առանց Ծով․․․ բարության, շընորհքի և սիրո ուժերի։





Գաղտնիքը վերին

Երկինքը մեզնից պահում է շատ-շատ խորացված գաղտնիքներ։ Մենք չենք կարող դրանց իմաստը հասկանալ, ասեմ, թե ինչու․․․ Պետք է գաղտնիքները չիմանաս, որ  քո կյանքը ինչ-որ իմաստ ունենա։ Ես չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված, կամ դա ոնց է աշխատում․․․ Բայց հավատացեք ինձ, դա աշխատում է։ Դու սկսում ես ընկնել այսպես ասած "Ճանապարհորդությունների" մեջ։ Դու լիցքաթափվում ես։ Վայելում ես կյանքդ, իմանալով, որ շուտով ինչ-որ անսպասելի բան է լինելու։ Օրինակ կբերեմ "նվերների" վրա,որ ձեր ծնունդին նվեր են բերում, ինձ թվում է՝ ձեզ ավելի հետաքրքիր կլինի, որ դուք չիմանաք, թե ինչ է լինելու ձեր նվերը։ Այսինքն՝ կյանքը մենակ պետք չէ վայելել անհետաքրիք, նաև պետք է մի-քիչ հետաքրքրություն լինի մեր կյանքի մեջ։ Այո այո, այ դա է վերին գաղտնիքը․․․







Թումանյանը իր հեքիատներում առտահայտում է, թե ինչպես է նա վերաբերվում մարդկանց և բնությանը։ Եվ նաև նա ցույց է տալիս իր պատմվացքներում, ոնցեն մարդիկ վերաբերվում բնության, կամ ոնց է մարդ վերաբերվում մարդուն։ Իր պատմվացքներից, նա ցույց է տալիս նաև, ոնց է նա վերաբերվում մարդկանց և բնությանը։ Իր պատմվացքների մեծամասնության մեջ մարդիկ բարի են, և իրար հարգում են։ Իր պատմվացքներում նաև առտահայտվում է, որ բոլոր մարդիկ պետք է լինեն բարի։ Իմ իմանալով Թումանյանը ուզում է, որ մարդիկ բնությանը լավ վերաբերվեն, դրա համարել նա իր պատմվացքներում դա է, առտահայտում։







Երկինքը Երկրին

Մի օր, երկինքը մոտենում է երկրի ականջին և ասում․․․․

—Դու ԳԻՏԵՍ ԻՄ ՄԱՏԻ ՈՒԺԸ․․․

Այո, այո, նա ի նկատի ունի, որ իր մատը կարողանում  է դառնալ շատ-շատ փոքր մատներ։Եվ ընկնել և կպչել գետնին։ Երկինքը, որպես պատասխան ասում է;

—Այո, այո, իսկ դու գիտես՝ եթե ես չլինեի, քո փոքրիկ մատիկները չէին կարողանա դիպչել մարդկանց աշխարհին։

Հետո երկինքըը ասում է․

- Եթե ուզում ես, ես կարող եմ մի լեգենդ պատմել իմ մատի մասին։

Երկիրը ասում է ։

—Ինձ պետք չէ քո լեգենդը, ես գիտեմ՝ ինչ է պատահել երեկ, իմ հիշողությունը շատ լավն է, և դա չի կարող կոչվել "լեգենդ", եթե դա երեկ է պատահել։

Երկիրը տեսնելով, որ Երկինքը նյարդայնացել է, սկսում է պատմել իր ընկերների մասին։

Երկինքը ի պատասխան լալկում է երկրին, և ասում է։

—Եթե իմ անձրևը չլիներ, քո վրայի բնակչության 99.9% չէր կարողանա քո վրա ապրել։ Ասեմ ինչու, որովհետև իմ մատիկները քո կարևոր  անձրևի կաթիլներն են, որոնցով գյուղացիները օգնում են քաղաքացիներին։ Իսկ եթե իմ անձրևը չլիներ, ՔԱՈՍ ԿՍԿՍՎԵՐ․․․․

 Փետրվարի 20 — մարտի 9 — մայրենիի ստուգատեսին ընդառաջ

1.      Ստեղծագործական աշխատանք (թեման՝ սովորողի ընտրությամբ, ուսուցչի առաջարկությամբ):

Ինչ է կատարվում երկիր մոլորակի տակ

Հին Վախտ մարդիկ և հրեշները կռիվ են արել, մարդիկ իրենց չարությունով առթիվ հրեշներին պակեցին երկրի տակ։ Այո-այո մարդիկ և հրեշները կռվել են իրար հետ, ոչ թե հրեշների պատճառով այլ մարդկանց։ Շատ տարիներ անց մի երեխա, որը շատ բարի սիրտ ուներ ընկնում է հրեշների աշխարհ։ Նա ընկնում է դեղին արևածաղիկների մեջ։ Որոնք նրան չեն ցավեցնում, այսինքն նա ոչ մի ցավ չի զգում ընկնելուց հետո։ Նրան թվում է, որ այդ ծաղիկները նրան օգնեցին։ Բայց դա նրա սիրտներ ուժեղ։ Երբ նա տեսնում է, որ մի ծաղիկ սկսում է խոսալ նրա հետ նրան սկզբից թվում է, որ նա երազ է տեսնում։ Բայց հետո ծաղիկը ուզում է խափել նրան և վերցնել իր բարի հոգին։ Բարի հոգին նրան պետք է, որ նա իր չար հոգին կարողանա հանել իր մեջից։ Բայց  հասկանալով , որ այդ պատմությունը կարող է, վատ վեռջանալ։ Նա հասկացավ, որ նա չի կարող բարի դառնալ։ Ավելի լավ է, նա իր  չափսերի մեջ մնա։



Վիռուսային կյանքը

Մի ՛՛Էակ՛՛ հասկանում է, որ իր կյանքում կատարվում է ինչ-որ վատ բան, նա իր սրտով վախենում է իր ՎիդեոԿարտայի մասին։ Նա չի կարողանում հասկանալ,թե ինչ է կամ ոնց է։ Նա մենակ տեսնում է մի պատկեր որը նմաներ ինչ-որ միացած քառակուսիների։ Այդ քառակուսիները գույնավոր էին։  Կարմիր․․․ Կապույտ․․․ Դեղին․․․ և Կանաչ։ Դրանք նրան հիշեցնում էին իր կյանքը, այդ գույները այդ գույները նրան օգնում էին ուժ հավաքել։ Բայց մի օր նրա մեջ է մտնում մի ՛՛չարություն՛՛ որը կոչվում էր Troja․․․ Նա սկսում է ինքն իրեն վատ զգալ։ Պարզվում է այդ ամեն ինչը կատարվում էր, կատարվում էր համակարգչի մեջ։ Իսկ թվում է թե համակարգիչը էմոցիաններ չունի։



21րդ դարի Դարվինի Էվոլուցիան

Մի քանի ամիս առաջ 21րդ դարում սկսվում է ՛՛նոր՛՛ Դարվինի Էվոլուցիան”, բայց դա Դարվինը չի Ստեղծել այլ “Niantic Company”-ին Որի ստեղծեց իր “Pokemon Go” խաղը, որը ես համարում էմ նոր էվոլուցիա։ Բոլոր մարդիկ իրենց հեռախոսների մեջ քաշեցին այդ ՛՛Խաղը՛՛ բայց այդ խաղը ոչ թե պետք էր խաղալ տանը նստած և աչքերը փչացնել։ Այլ պետք է դրսում այդ խաղով զբաղվել։ Այսինքն դու քայլում էս քո հերոսնել է քայլում։ Նաև այդ խաղը շատ օգնում է ճանապարհորդել, ասեմ ինչու։ Խաղում կան Ռեգիոնալ Պոկեմոնները, կա Եվրոպական, Ճապոնական, Աֆրիկական, Ամերիկական և այլն։ Խաղը այս մի քանի ամսում համարյա ոչ ոք չեր խաղում։ Բայց “Niantic”-ը հասկացավ, որ պետք է ամեն ինչ նորմալացնել։ Այո-այո նրանք ավելացրեցին 80 նոր Պոկեմոն։ Ես ինքս եմ խաղացել և նաև ասեմ ԽԱՂՈՒՄ ԵՄ մինչև հիմա, բայց այդ խաղը այնան Պոպուլար դարձավ, որ հայաստան սկսեցին համարյա բոլոր կոմպանյաները գովազդեն իրանց կոմպանյաները այդ խախով։ Օրինակ սկզբից դա սկսեց Բիլլայնը, դնելով Խայծեր Պոկեմոնների համար։ Հետո Յանդեքս Տաքսին և այլն։ Այ սա է նոր Էվոլուցիան։

2.      Թարգմանական աշխատանք (թեման, բնագավառը՝ սովորղի ընտրությամբ, ուսուցչի առաջարկությամբ):

3.      Գրաբարյան տեքստերի ընթերցում-ձայնագրում, փոխադրում արդի հայերենի:







Գրիր պատմվածքի մասին հիմնավորված վերաբերմունքդ:

Չգիտեմ, թե ինչ ասեմ։ Որովհետև ուզելով չի կարելի ինչ, որ բանի հասնել։ Միշտ պետք է ձգտել քո երազանքին, իսկ նա դա արեց այն վախտ երբ,որ դրախտում էր։

Ո՞րն է հեղինակի ասելիքը:

Հեղինակի ասելիքը այն է, որ եթե մենակ լինես շատ ուշ քո ուզածին կհասնես

Համամի՞տ ես հեղինակի ասելիքի հետ: Շարադրիր քո կարծիքը:

Ոչ, ասեմ, թե ինչու որովհետև պետք չե ինչ-որ ստվերենրի հետ խոսալ և նրանց հետ ինչ-որ գործեր մշակել։







Առաջադրանքներ.

1.      Ո՞րն է հեղինակի ասելիքը:
Պետք է, քո երազանքին միշտ հետևես, բայց այս պատմվածքի մեջ նա ինկատի չունի երազանքը նա ինկատի ունի ուզելը։ Այսինքն նա հետևելով իր սկզբունքին կորցնելով ամեն ինչ միևնույնն է պայքարում էր։

2.      Համամի՞տ ես հեղինակի ասելիքի հետ: Շարադրիր քո կարծիքը:
Այո, որովհետև պետք է պայքարել քո ուզածի համար։ Եվ հետևել քո սկզբունիքն։

3.      Դուրս բեր ամենակարևոր տողը, նախադասությունը կամ արտահայտությունը. մեկնաբանիր:

Այսինքն ես՝ ես չեմ, ես իմ քի՞թն եմ:

Մարդիկ արդեն նրան այնքայն էին վիրավորել, որ նա մտածում էր, որ Քիթը ամեն ինչ որոշում է։









Մեկնաբանեք փոքրիկ պատումները՝ ի՞նչ հասկացաք, ի՞նչ կերպար տեսաք



 Առանձնացրեք լավագույն պատումը՝ հիմնավորելով ձեր ընտրությունը:

Ստեղծագործեք՝ պատումներից մեկի ազդեցությամբ


















Комментариев нет:

Отправить комментарий