четверг, 11 сентября 2014 г.

Նորավանք

Նորավանքի պարսպապատ համալիրը ներառում է 2 կից եկեղեցիները:
Եկեղեցին 1216–21 թթ-ին կառուցել են իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը:1261 թ-ին իշխանաց իշխան Սմբատը նորոգել է եկեղեցին, ավարտել գավթի կառուցումը, որն սկսվել էր 1223 թ-ին, վանքին նվիրել բազմաթիվ գյուղեր ու կալվածքներ:Սբ Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավիթը նաև Օրբելյանների տոհմական տապանատունն էր: 2002 թ-ին Նորավանքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: Գտնվում է Նորավանք Վայոց Ձորի մարզում, Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք։

Комментариев нет:

Отправить комментарий